Twitter-ը 3 տարվա արգելափակումից հետո սկսել է որոնման դաշտում ցույց տալ Sputnik–ն ու RT–ն

Заставка Twitter на экране смартфона
Sputnik–ն ու RT–ն նախկինի պես նշված են որպես ՌԴ–ի հետ առնչություն ունեցող էջեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Twitter սոցիալական ցանցն այժմ որոնման ժամանակ ցույց տալ ռուսական ԶԼՄ–ները` RT–ն և Sputnik–ը, որոնք ավելի վաղ չէին երևում որոնման արդյունքներում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Twitter–ը որոնման համակարգում դադարել էր ցույց տալ Sputnik–ի և RT–ի էջերը 2020 թվականին։ Այն ժամանակ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի մամուլի ծառայությունը նման գործողությունները համեմատել էր գրաքննության հետ։
Այսօր այդ ԶԼՄ–ները որոնելիս Twitter–ն արդյունքների մեջ առաջարկում է Sputnik–ի միանգամից մի քանի էջ, այդ թվում` չինական և իսպանական տարբերակները։ Նույնն է նաև RT–ի դեպքում` առաջարկվող էջերի թվում են ռուսալեզու RT–ն և RT America–ն։
Միևնույն ժամանակ Sputnik–ն ու RT–ն նախկինի պես նշված են որպես ՌԴ–ի հետ առնչություն ունեցող էջեր։
Հիշեցնենք` ամերիկացի գործարար Իլոն Մասկը նախորդ տարվա աշնանը վերջնականապես փակեց Twitter–ի գնման 44-միլիարդանոց գործարքը։ Նա խոստացել էր ազատականացնել սոցցանցի խմբագրային քաղաքականությունը, որը քննադատության էր ենթարկվում կոշտ գրաքննության համար, ստեղծել բովանդակության մոդերացիայի խորհուրդ ու մինչ դրա գործարկումը գլոբալ որոշումներ չկայացնել խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ։
RT DE հեռուստաալիքը ճնշումների պատճառով դադարեցնում է գործունեությունը Գերմանիայում