ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանում բացվեց «Կրթություն և կարիերա EXPO 2023» միջազգային մասնագիտական 22-րդ ցուցահանդեսը, որի շրջանակում ներկայացված են ռուսական կրթության և գիտության հնարավորությունները հայկական շահագրգիռ լսարանի համար։ Տեղեկությունը հայտնում է Ռուսական տան տելեգրամյան ալիքը։
Ռուսական միասնական ցուցադրության կազմակերպիչներն են ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունը և Սարքաշինարարների և տեղեկատվական ու հեռահաղորդակցության տեխնոլոգիաների մասնագետների միջազգային միությունը։
«Կրթություն և կարիերա EXPO 2023» միջազգային մասնագիտական 22-րդ ցուցահանդեսի բացում
© Photo : Русский дом в Ереване
Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը մասնակցել է գործարար ծրագրի միջոցառումների շրջանակում կազմակերպված սեմինարին։
«Երևանում Ռուսական տան աշխատակիցները ռուսական բուհերի ներկայացուցիչներին պատմել են ՌԴ կառավարության հատկացրած տեղերի շրջանակում ռուսական բուհերում ուսանելու համար օտարերկրյա քաղաքացիներին ընտրելու ընթացքում ներկայացուցչության հետ փոխգործակցության հնարավոր ձևերի մասին», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ցուցահանդեսին նաև հայկական գիտական և կրթական կենտրոններ են մասնակցում։