ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Այսօր տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ։ Տեղեկությունը նշված է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
«Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքական, ինչպես նաև անվտանգային հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ նաև կուսակցության վարչության նախագահն է, պատասխանել է մասնակիցների հարցերին։
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ էր անցկացրել, որի ընթացքում ամփոփվել էին Սիսիան և Անի համայնքներում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։
ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ նիստում քննարկվելու է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը: