Պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեքսիկական դպրոցը կօգնի հայ բռնցքամարտիկներին

Ասուլիսի ժամանակ
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի խոսքով չի բացառվում, որ շատ շուտով հայ բռնցքամարտիկները կմենամարտեն չեմպիոնական գոտու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Մեքսիկացի սենատորները ցանկություն են հայտնել օգնել հայ պրոֆեսիոնալ բռնքամարտիկներին Մեքսիկայում մարզվելու ու հանդես գալու համար։
Այս մասին հայտարարեց Մեքսիկայի հայ համայնքի ներկայացուցիչ, գործարար Արմենակ Երիցյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Նրա հրավերով Հայաստան են ժամանել Մեքսիկայի սենատի անդամներ Ինդիրա Կեմպիսը և Ալեխանդրա Լեոն։
Ալեխանդրա Լեոն ու Արմենակ Երիցյանը
«Մեքսիկայում Հայոց ցեղասպանության ընդունումից հետո որոշ սենատորներ ցանկություն հայտնեցին ժամանել Հայաստան, մեր ազգի պատմությանն ու մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար, ու բացի այդ, իրենց համաձայնությունը հայտնեցին պրոֆեսիոնալ հայ բռնցքամարտիկներին օգնելու իրենց երկրում մենամարտեր անցկացնելու ու մարզվելու գործում։ Այդ պատճառով էլ սենատորներ Ինդիրա Կեմպիսը և Ալեխանդրա Լեոն ժամանել են Հայաստան», – ասեց Արմենակ Երիցյանը։
Մեքսիկացի սենատորները հիացած են Երևանի և ընդհանրապես Հայաստանի գեղեցկությամբ, մարդկանցով, պատմությամբ ու մշակութով։ Նրանց առանձնապես դուր է եկել հայկական խոհանոցը։ Շնորհակալություն հայտնելով հյուրընկալ ընդունելության համար՝ նշեցին` Հայաստանի իրական հարստությունը հայերն են։ Մեքսիկացի պետական երկու գործիչներն էլ հավաստիացրին, որ ամեն ինչ կանեն հայ մարզիկներին, մասնավորապես բռնցքամարտիկներին օգնելու համար։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հարությունյանն էլ մեծ ուրախությամբ հաստատեց, որ կապը այս մարզաձևում մեծ հաջողություններ ունեցող պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեքսիկական դպրոցի հետ միայն կնպաստի հայ բռնցքամարտիկների հաջողություններին։
«Արդեն մայիսի 15–ին հայ 9 բռնցքամարտիկներ Մեքսիկայում մենամարտ կանցկացնեն։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան կապեր է հաստատել նաև ԱՄՆ-ում և Ֆրանսիայում գործող համապատասխան ֆեդերացիաների հետ, և դա հաստատ օգնելու է մեզ լավ արդյունքի հասնել մոտ ապագայում։ Շատ ուրախ ենք, որ Արմենակ Երիցյանի ջանքերով մենք կարող ենք մենամարտեր անցկացնել մեքսիկացի բռնցքամարտիկների հետ, գիտակցելով, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում մեծ հաջողությունների հասած մեքսիկական դպրոցը մեզ անգնահատելի փորձ է փոխանցելու», – նշեց Հարությունյանը։
Բացի մայիսի 15–ին կայանալիք հանդիպումներից, հայ բռցքամարտիկները ևս մեկ կարևոր մրցաշարի են մասնակցելու ԱՄՆ–ում` Ֆլորիդայում։ Գառնիկ Հարությունյանի խոսքով, արդեն կան հայ բռնցքամարտիկներ, որոնք WBC վարկածով բավականին բարձր վարկանիշ ունեն, ու չի բացառվում, որ շատ շուտով նրանցից որևէ մեկը չեմպիոնական գոտու համար մենամարտ անցկացնի։
Հիշեցնենք՝ Արմենակ Երիցյանի և նրա համախոհների ջանքերով երկու ամիս առաջ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Sputnik Արմենիան արդեն տեղեկացրել է, որ Երիցյանի ջանքերով հիմնադրվել է նաև պրոֆեսիոնալ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան, որի հովանու ներքո հանդես եկող բռնցքամարտիկներն արդեն կարող են փորձի փոխանակման համար մենամարտեր անցկացնել մեքսիկացի մարզիկների հետ, իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտի մեքսիկական դպրոցը շատ մեծ ավանդույթներ ունի։ Ի դեպ, Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) նախագահն էլ մեքսիկացի Մաուրիսիո Սուլեյմանն է։
1 / 15

Արմենակ Երիցյան

2 / 15

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոնական գոտին WBC-ի վարկածով

3 / 15

Գառնիկ Հարությունյան

4 / 15

Սենատոր Ալեխանդրա Լեո

5 / 15
Открытая тренировка сборной Армении по профессиональному боксу
6 / 15
Открытая тренировка сборной Армении по профессиональному боксу
7 / 15

սենատոր Ինդիրա Կեմպիս

8 / 15

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի բաց մարզման ժամանակ

9 / 15

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի բաց մարզման ժամանակ

10 / 15

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի բաց մարզման ժամանակ

11 / 15

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի բաց մարզման ժամանակ

12 / 15

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի բաց մարզման ժամանակ

13 / 15

Լուսանկար՝ Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի բաց մարզումից հետո

14 / 15

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի բաց մարզման ժամանակ

15 / 15

Հայաստանի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հավաքականի բաց մարզման ժամանակ