Փաշինյանը պաշտոնից ազատել է Չինաստանում Հայաստանի առևտրական կցորդին

Նիկոլ Փաշինյան
Արտաշես Պետրոսյանն այս պաշտոնը 2 տարի էլ չզբաղեցրեց, մինչդեռ նշանակվել էր 3 տարի ժամկետով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտաշես Պետրոսյանին ազատել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման e-gov.am հարթակում։
«Հիմք ընդունելով ՀՀ կառավարության` 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N1935-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը` Արտաշես Պետրոսյանին ազատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի պաշտոնից»,– ասված է փաստաթղթում։
Հիշեցնենք, որ Արտաշես Պետրոսյանը ՉԺՀ–ում ՀՀ առևտրական կցորդ էր նշանակվել 3 տարի ժամկետով։ Պաշտոնը ստանձնել էր 2021 թվականի սեպտեմբերի 1-ին։
Պետրոսյանից առաջ այդ պաշտոնը զբաղեցնում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Վարազդատ Կարապետյանը, որն այդ տարի` փետրվարի 16-ին, աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։