ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Պարեկային ծառայությունը, հակառակ օրենքով նախատեսված պայմանի, կանանցով անհրաժեշտ չափով չի համալրվում։ Խնդիրն այսօր ՀՀ կառավարության նիստում բարձրաձայնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հայտնելով, որ առաջիկայում ծառայությունում աշխատանքի անցնելու նոր մրցույթ կանցկացվի բացառապես կանանց համար։
«Սա նշանակում է, որ առաջիկայում պարեկային ծառայության` տարբեր պատճառներով թափուր մնացած տեղերը կհամալրվեն միայն կանանցով»,– ասաց Փաշինյանը` միաժամանակ հավելելով, որ ընդունելությունը կարող է 2-3 ամիս տևել։
Հիշեցնենք, որ պարեկային ծառայության մասին ՀՀ օրենքով նախատեսված է, որ ծառայության հաստիքների 30 տոկոսը պետք կանայք զբաղեցնեն։