ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանում ոստիկանության իրականացրած հատուկ օպերացիայի արդյունքում բերման է ենթարկվել «Նորատուսցի Ալիկ» մականվամբ Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Հատուկ օպերացիան անցկացվել է ապրիլի 5-ին։ Ժամը 17։30-ի սահմաններում Բաբաջանյան փողոցից ոստիկանություն է տեղափոխվել ոչ միայն Ալիկ Բանդուրյանը, այլև ևս 4 անձ։
Նրանց թվում են Մհեր Պետրոսյանը, Միսաք Փաշիկյանը, Արմեն Սադիխյանը և Պապին Բեյբությանը: Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք բերման են ենթարկվել ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, կրելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ։