Խարբերդում այրվել է «GAZel» մակնիշի ավտոմեքենա

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. Ժամը 06։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 23-րդ փողոցում այրվում են պլաստամասսե իրեր, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Խոշոր հրդեհ Երևանում. այրվում է Անվտանգության ակադեմիան
Պարզվել է, որ Խարբերդի ամառանոցների թիվ 32/20 հասցեում գործող շշերի և պլաստմասսե թափոնների ընդունման կետի բակում այրվում են «GAZel» մակնիշի ավտոմեքենա և պլաստմասսե տարրաներ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։50-ին, մարվել՝ 07։07-ին։ Այրվել են բակում կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենան և պլաստմասսե տարրաներ (25 խմ)։