Ինգուշեթիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում երեք ոստիկան Է զոհվել

Արխիվային լուսանկար
Եվս ութը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Ինգուշեթիայի Մալգոբեկի շրջանում հակաահաբեկչական գործողության ընթացքում երեք ոստիկան Է զոհվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի իրավապահ մարմիններին։
Ըստ աղբյուրի` ևս ութ ուժային տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։
Ավելի վաղ իրավապահ մարմիններից աղբյուրը գործակալությանը հայտնել էր, որ Մալգոբեկի շրջանի Զյազիկով-Յուրտ գյուղում բախումներ են ընթանում մի խումբ գրոհայինների հետ, որոնք, նախնական տվյալներով, փակված են տներից մեկում: Նրանք կրակ են բացել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ:
Թե քանի գրոհային է ոչնչացվել` տեղեկություններ չկան։
ԱԴԾ-ն ձերբակալել է Ինգուշեթիայում ահաբեկչություն ծրագրած անձանց. տեսանյութ
Հիշեցնենք, որ մարտի 27-ին անհայտ անձինք ինքնաձիգներից գնդակոծել էին Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի սահմանին գտնվող ճանապարհային ոստիկանության պահակակետը: Վիրավորվել էր ոստիկանության երկու աշխատակից։
Իսկ ապրիլի 3-ի ցերեկը Մալգոբեկի շրջանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել մի խումբ անհայտ անձանց և ոստիկանության աշխատակիցների միջև, ինչի հետևանքով ուժայիններից մեկը թեթև վնասվածք էր ստացել: Ապրիլի 3-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20.00-ից Մալգոբեգի շրջանի տարածքում հակաահաբեկչական գործողության ռեժիմ էր սահմանվել։ Ապրիլի 5-ին Մալգոբեկի շրջանի գյուղերից մեկում հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների վրա հարձակման համար փնտրվողներից մեկի դին: Նրա մոտ հայտնաբերվել է ինքնաձիգ՝ ենթափողային նռնականետով և չորս նռնակ