ՀՀ–ում պահեստազորայինների հերթական հավաքը կմեկնարկի մայիսի 1-ին. ովքե՞ր են մասնակցելու

Պահեստազորայիններ
Նպատակն է կատարելագործել պահեստազորայինների ռազմական հմտությունները, վերապատրաստում անցկացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Պահեստազորայիններ հերթական վարժական հավաքները կանցկացվեն մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը ներառյալ: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Վարժական հավաքներին մասնակցելու են պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։
«Կներգրավվեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային, այսինքն` մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական և հրթիռահրետանային մասնագիտություններով»,– նշված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ մարտի 23-ին ևս կառավարությունը որոշեց պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը։
Նշված վարժական հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները։
Հավաքների անցկացման նպատակն է պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումը, վերապատրաստումն ու պատրաստումը։
ՀՀ–ում նոր ձևաչափով հավաքների առաջին հոսքի պահեստազորայիններն ավարտել են ծառայությունը