Հայաստանում ռուսական ռազմակայանի մեխանիկները Էքստրեմալ վարման տարրեր են կատարել

Զինծառայողները կատարել են արագընթաց հատվածներում մանևրելու հնարքներ, տարբեր բարդության պտույտներ և շրջադարձեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Հայաստանում հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի վարորդներն ու մեխանիկ-վարորդները Էքստրեմալ վարման տարրեր են կատարել բարձրլեռնային պայմաններում՝ ուսուցման ձմեռային շրջանի վերահսկողական ստուգման շրջանակներում: Այս մասին հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զորամիավորման բարձրլեռնային զինափորձարանի ավտոդրոմներում զինծառայողները վարել են «Ուրալ» և «ԿամԱԶ» ծանր բեռնատար ավտոմեքենաներ, ինչպես նաև հետևակի մարտական մեքենաներ:
Հայաստանում ռուսական ռազմակայանի հատուկջոկատայինները ոչնչացրել են պայմանական հակառակորդին
Վարորդները բնական և արհեստական խոչընդոտներ են հաղթահարել՝ վերելքներ, վայրէջքներ, զառիթափ լանջեր, ժամանակավոր կամուրջներ, սահմանափակված անցումներ և այլ խոչընդոտներ, որոնք նմանակում են լեռնային նեղ ճանապարհները, հակատանկային խրամատները, ականապայթյունային պատնեշով անցումը։
Բացի այդ, ՀՌՕ զինծառայողները կատարել են արագընթաց հատվածներում մանևրելու հնարքներ, տարբեր բարդության պտույտներ և շրջադարձեր: