ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Երևանում Նորաշխարհյան փողոցի շենքերից մեկի մոտ «Միցուբիշի» մեքենայի սրահում, տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ժամանակ ամուսինը օդաճնշիչատրճանակից կրակել է կնոջ վրա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Դեպքի մասին հաղորդումը ստացվել է ապրիլի 5-ին։ Գոգոլի փողոցի շենքերից մեկի մի բնակարանից ոտքի հրազենային վնասվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի կին:
«Ատրճանակի բռնակով 34-ամյա ամուսինը նաև հարվածներ է հասցրել, ինչից հետո մեքենայով դիմել փախուստի: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ 34-ամյա տղամարդը Լիճք գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին»,– ասված է հաղորդագրությունում:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: