Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի համար կդիմեն ՄԻԵԴ. ԶԼՄ

Արուսյակ Ալեքսանյան. Արխիվային լուսանկար
Դատավոր Ալեքսանյանը մամուլի ուշադրության կենտրոնում ամռանն էր հայտնվել, երբ կալանավորել էր գործի քննության առաջին նիստին հանկարծամահ եղած պրոդյուսեր, ընդդիմադիր Արմեն Գրիգորյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի - Sputnik. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 6 ամիս կալանքի տակ գտնվող դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասով դիմում կուղարկվի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Օրաթերթի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Հովսեփ Սարգսյանը՝ հավելելով, որ անձեռնմխելիությունից զրկելու և խափանման միջոց կալանքի հարցերով է դիմում ներկայացվելու ՄԻԵԴ:
ՀՀ առաջին ատյանի 220 դատավորների աշխատավարձերը կբարձրանան
Դատավոր Ալեքսանյանը մամուլի ուշադրության կենտրոնում անցած ամռանն էր հայտնվել, երբ կալանավորել էր գործի քննության հենց առաջին նիստին հանկարծամահ եղած պրոդյուսեր, ընդդիմադիր Արմեն Գրիգորյանին։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022 թ. հոկտեմբեր 19–ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է առաջադրվել։
Բարձրագույն դատական խորհրդի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունների արդյունքում՝ 2023-ի փետրվարի 8-ին Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները կասեցվել են։