ԱՊՀ երկրների ՊՆ–ների ներկայացուցիչները նիստ կանցկացնեն Մինսկում

Բելառուսի ՊՆ
Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները ուժային կառույցների անձնակազմի հետ աշխատանքի հարցեր կքննարկեն Մինսկում կայանալիք հանդիպմանը: Տեղեկությունը հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 6-7-ը Մինսկում կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքների (դաստիարակչական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի և Անկախ Պետությունների Համագործակցության պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմական-հիշատակի կոմիտեի համատեղ նիստը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նիստին կմասնակցեն Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները:
ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա Ուզբեկստանում