Վահագն Խաչատուրյանն արդեն անվանական տակառ ունի. նա այցելել է Երևանի կոնյակի գործարան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի կոնյակի գործարան
«ARARAT» թանգարանի նախագահական սրահում Խաչատուրյանը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի կոնյակի գործարան, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արա Գրիգորյանը նախագահին է ներկայացրել վերջին տարիներին գործարանի արդյունաբերական հզորացմանն ու արտադրական ծավալների ընդլայնմանն ուղղված բարեփոխումներն ու նախաձեռնությունները:
Արա Գրիգորյանը նշել է ժամանակակից զարգացած տեխնոլոգիաների և կոնյակագործության լավագույն ավանդույթների համադրությամբ բարձորակ արդյունք ստանալու կարևորությունը:
Այցի ընթացքում Խաչատուրյանը շրջել է գործարանում և Երևանի կոնյակի գործարանի «ARARAT» թանգարանում, որտեղ ծանոթացել է «ARARAT» հայկական կոնյակի պատմությանը:
Թանգարանի նախագահական սրահում Խաչատուրյանը մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի կոնյակի գործարան
Խաչատուրյանը եղել է նաև Երևանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «ARARAT» կոնյակների բացառիկ հավաքածուն՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր։
Նա նաև գրառում է կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում: