Ռուսաստանը բաց է բոլոր երկրների հետ երկխոսության համար և չի պատրաստվում մեկուսանալ. Պուտին

Վլադիմիր Պուտինն այսօր ընդունել է օտարերկրյա պետությունների նոր դեսպանների հավատարմագրերը, որոնց թվում եղել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն, Սիրիան, Դանիան, Նորվեգիան, Իրաքը և Աբխազիան ներկայացնող դիվանագետները։
Sputnik
Ռուսաստանը բաց է բոլոր երկրների հետ կառուցողական գործընկերության համար, չի պատրաստվում մեկուսանալ և կանխակալ ու առավել ևս թշնամական մտադրություններ չունի որևէ մեկի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի շարք պետությունների դիվանագետների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Այդ երկրների թվում են եղել ԱՄՆ-ն, ԵՄ երկրները, Սիրիան, Դանիան, Նորվեգիան, Իրաքը և Աբխազիան:
«Մեր երկիրը հետագայում ևս հանդես կգա որպես համաշխարհային քաղաքականության ինքնիշխան ու հեղինակավոր կենտրոններից մեկը և կկատարի գլոբալ հավասարակշռության պահպանման և բազմաբևեռ միջազգային համակարգի կառուցման պատմականորեն ձևավորված առաքելությունը, որը զարգացման հնարավորություններ է ընձեռում միավորող, կառուցողական օրակարգի հիման վրա», - ասել է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է Ուկրաինայում ճգնաժամի պատճառներին։
Արևմուտքը ֆաշիստական Գերմանիայի նման նոր առանցք է կառուցում. Պուտին
«Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից իր արտաքին քաղաքականության մեջ այնպիսի գործիքների օգտագործումը, ինչպիսիք են գունավոր հեղափոխություններին աջակցելը, Կիևում 2014 թվականին տեղի ունեցած պետական հեղաշրջմանը աջակցելը, ի վերջո հանգեցրեց այսօրվա ուկրաինական ճգնաժամին։ Եվ իր բացասական ներդրումն ունեցավ ռուս-ամերիկյան հարաբերությունների դեգրադացիայի գործում», - արարողության ժամանակ ասել է Պուտինը։
Նախագահի խոսքով՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերությունները, որոնցից ուղղակիորեն կախված է գլոբալ անվտանգությունն ու կայունությունը, խոր ճգնաժամ են ապրում, որի հիմքում ժամանակակից աշխարհակարգի ձևավորման վերաբերյալ սկզբունքորեն տարբեր մոտեցումներն են։
Պուտինը նշել է` Ռուսաստանը միշտ կողմ է եղել, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կառուցվեն բացառապես հավասարության, ինքնիշխանության և միմյանց շահերի հարգանքի, ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների հիման վրա:
ՌԴ առաջնորդը շեշտել է` դրանով են առաջնորդվելու նաև հետագայում։
Պուտինը հաստատել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության նոր հայեցակարգը