ՌԴ-ի և Բելառուսի տնտեսությունները չփլուզվեցին պատժամիջոցների հետևանքով. Լուկաշենկո

Բելառուսի և Ռուսաստանի նախագահները
Չնայած արևմտյան պատժամիջոցներին` Ռուսաստանն ու Բելառուսը կարողացան լուծել առանցքային ոլորտների խնդիրները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները չփլուզվեցին արևմտյան պատժամիջոցների հետևանքով: Այս հայտարարությունն արել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մոսկվայում ռուս գործընկերոջ` Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ Մինսկի և Մոսկվայի վրա ճնշում է գործադրվում սահմանափակումների տեսքով։
«Մենք այդ ամենը կհաղթահարենք։ Նա, ով հույս ուներ և կանխատեսում էր, որ մենք կփլուզվենք... Մենք չփլուզվեցինք: Այո՛, հեշտ չի լինելու: Իսկ ե՞րբ էր հեշտ: Մենք կդիմանանք և ամեն ինչ կանենք... Ամեն ինչ կհաղթահարենք: Մի քիչ ժամանակ է պետք»,–ասել է Լուկաշենկոն։
Նա ընդգծել է, որ երկու երկրները կարող են լուծել անգամ այն խնդրահարույց հարցերը, որոնք առաջացել են միկրոէլեկտրոնիկայի ոլորտում արևմտյան պատժամիջոցների ֆոնին: Դեռ մեկ տարի առաջ երկու առաջնորդները քննարկում էին, թե ինչպես հաղթահարեն սահմանափակումների հետևանքները։ Բայց հետո պարզվեց, որ աշխատելու հնարավորություններ կան։ Արդյունքում և՛ հրթիռներն են թռչում, և՛ մարտական տեխնիկան է շարժվում։ Լուկաշենկոն օրինակ է բերել գյուղատնտեսության վիճակը։
Լուկաշենկոն օրենք է ստորագրել, որով դավաճանության համար պաշտոնյաներին մահապատիժ է հասնում
«Բոլորը վախեցնում էին սովով և ցրտով։ Եվ ի՞նչ։ Այսօր Ռուսաստանում հացն այնքան շատ է, որ չգիտեն` ինչ անեն։ Ե՞րբ էր նման բան եղել: Նույնը կլինի նաև արդյունաբերության ոլորտում»,–ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ ներմուծման փոխարինման թեման գնալով ավելի արդիական է դառնում։
«Կարող ենք Պուտինի հետ պայմանավորվել ռազմավարական միջուկային զենքի շուրջ». Լուկաշենկո