ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է ազատ արձակել Կիև-Պեչորյան մայրավանքի փոխանորդ Պավելին

Վերջին ամիսներին ուժեղացել են հետապնդումները Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցու նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. ՌԴ ԱԳՆ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Կիև-Պեչորյան մայրավանքի փոխանորդ մետրոպոլիտ Պավելին և նրան բուժօգնություն տրամադրել: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկատվությունը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է նաև, որ Կիևի իշխանությունները ձգտում են վճռական պարտության մատնել ուղղափառ հավատքը Ուկրաինայում:
Նշվում է նաև Ուկրաինայի իշխանությունների կողմից համաքաղաքացիների և հավատացյալների դեմ բարոյական ահաբեկչության քաղաքականության խրախուսումը: