Վարչապետը կարևորել է միջազգային կազմակերպությունների զեկույցներում ՀՀ–ի իմիջի բարելավումը

Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև գերատեսչությունների կողմից համակարգված բովանդակային աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող զեկույցներում Հայաստանի վերաբերյալ գնահատականները: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Անդրադարձ է կատարվել զեկույցներում հրապարակվող խնդիրներին, կառավարության կողմից տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնես միջավայրի բարելավման, մարդու իրավունքների պաշտպանության, թվայնացման գործընթացի, աղետների կառավարման, կիբեռանվտանգության, գիտության և այլ բնագավառներում ընթացիկ բարեփոխումներին ու հետագա գործողություններին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն
Նշվել է, որ առկա խնդիրների լուծման նպատակով ձևավորվել է շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային կարծիք ձևավորող զեկույցներում մեր երկրի իմիջի շարունակական բարելավումը։
Նա ընդգծել է նաև գերատեսչությունների կողմից համակարգված բովանդակային աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը:
Առանձնակի կարևորվել է նաև հանրային հաղորդակցության շարունակական բարելավմանը միտված քայլերի իրականացումը: