ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի և ՀԲ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի Ջրային ոլորտի տնօրեն Ուիսթոն Յուինի հետ քննարկել է ջրային ոլորտում համագործակցելու հնարավոր ուղղությունները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկվել են նաև ջրային ենթակառուցվածքների արդիականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Համաշխարհային բանկի գործընկերներն ասել են, որ պատրաստ են ՀՀ կառավարությանը ներկայացնել ջրային ոլորտում ՀԲ հայտնի լավագույն փորձը: