Լորա Մակալիստերը դարձել է ՈւԵՖԱ-ի պատմության մեջ առաջին կին փոխնախագահը

Ֆուտբոլ
Լորա Մակալիստերը Ուելսի կանանց ֆուտբոլի հավաքականի նախկին ավագն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Ուելսի ներկայացուցիչ Լորա Մակալիստերը դարձել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) պատմության մեջ առաջին կին փոխնախագահը։
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը նրան և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Գաբրիելա Գրավինային նշանակել է ՈւԵՖԱ-ի փոխնախագահներ:
Մակալիստերը 58 տարեկան է, Ուելսի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագը:
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին սլովենացի Ալեքսանդր Չեֆերինը երրորդ անգամ ընտրվեց եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈւԵՖԱ) նախագահ:
Մեծ ֆուտբոլին ու Հայաստանի հավաքականին հրաժեշտ չեմ տվել. Դավիթ Յուրչենկո