Հովհաննես Բաչկովը 5-րդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում

Հովհաննես Բաչկովը Sputnik Արմենիայում. Արխիվային լուսանկար
Հայ բռնցքամարտիկի այս մենամարտը կայանալու է ապրիլի 14-ին Մեծ Բրիտանիայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Տոկիոյի oլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը հինգերորդ մենամարտը կանցկացնի պրոֆեսիոնալ ռինգում։ Այսմասին սոցցանցերում հայտնելէ ինքը՝ մարզիկը։
Այն կայանալու է ապրիլի 14-ին Մեծ Բրիտանիայում։
Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովն անցկացրել է չորս պրոֆեսիոնալ մենամարտ և հաղթել բոլորում: Նա իր վերջին մենամարտը անցկացրել է 2022 թվականի դեկտեմբերին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում Lift Promotions բռնցքամարտի երեկոյի շրջանակներում։ Այստեղ Բաչկովը հաղթել է տեխնիկական նոկաուտով։