Հայ–վրացական հարաբերություններում զգալի առաջընթաց կա. հանդիպել են Սանոսյանը և Ղարիբաշվիլին

Գնել Սանոսյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին
Կողմերը քննարկել են տարածաշրջանային և ենթակառուցվածքային ոլորտներում համագործակցությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախագահ Գնել Սանոսյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլինին հանդիպել են և քննարկել տարածաշրջանային համագործակցությունն ու ենթակառուցվածքային ծրագրերը։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպմանը խոսել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության ու բարիդրացիական հարաբերություններին վերաբերող հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Սանոսյանն ու Ղարիբաշվիլինի նշել են, որ երկրների միջև հարաբերությունները տնտեսական ոլորտում դինամիկ են զարգանում և զգալի առաջընթաց կա։
Հիշեցնենք` Սանոսյանը Թբիլիսի է մեկնել Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ օրակարգային հարցեր քննարկելու, ինչպես նաև հայ-վրացական գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: