Հայ ձյուդոիստը բրոնզե մեդալ է նվաճել ՌԴ-ում անցկացված միջազգային մրցաշարում

Ձյուդոյի մեծահասակների հավաքականը
Մրցանակային տեղերի համար պայքարել են կանանց և տղամարդկանց 14 քաշային կարգերում 7 երկրների մոտ 200 մարզիկներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Ձյուդոյի մեծահասակների հավաքականը ապրիլի 1-2-ը մասնակցել է ՌԴ Խաբարովսկ քաղաքում կայացած Russian Judo Tour ձյուդոյի միջազգային մրցաշարին, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից։ 7 երկրների մոտ 200 մարզիկներ կանանց և տղամարդկանց 14 քաշային կարգերում պայքարել են մրցանակային տեղերի համար։
Հայաստանի հավաքականի անդամ, 60 կգ քաշային կարգում հանդես եկող Երվանդ Ներսեսյանը գրավել է 3-րդ մրցանակային տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ։