Չեխիան 28-32 մլն դոլարի ռազմական օգնություն կցուցաբերի Կիևին. պաշտպանության նախարար

Յանա Չերնոխովա
Չեխիայի պաշտպանության նախարարը մեկնաբանել է Ուկրաինային աջակցելու հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Չեխիան պատրաստվում է Ուկրաինային 600-700 մլն կրոնի (մոտ 28-32 մլն դոլար) ռազմական օգնություն տրամադրել: Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Յանա Չերնոխովան:
«Ուկրաինային տրամադրվելիք օգնությունը, որը մենք ծրագրել ենք գլխավոր շտաբի պետի հետ, կազմում է մոտ 600-700 մլն կրոն։ Դա ոչ թե ֆինանսական օգնություն է, այլ ռազմական ապրանք, որ կա մեր պահեստներում։ Դրանք մեզ իսկապես պետք չեն, ու բանակը կարող է ուղարկել դրանք Ուկրաինա՝ չվտանգելով սեփական պաշտպանունակությունը», - ՌԻԱ Նովոստի փոխանցմամբ՝ ասել է նա։
Չերնոխովայի խոսքով՝ նա ծանոթացրել է երկրի նախագահ Պյոտր Պավելին Ուկրաինա ուղարկվող ռազմական նյութերի ցանկին: