ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Բրյանսկի մարզի Կլինցովսկի շրջանում թեթև շարժիչով ուկրաինական ինքնաթիռ է կործանվել, օդաչուն փորձել է թաքնվել Ուկրաինայի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի ԱԴԾ-ի Բրյանսկի մարզի սահմանապահ վարչությունը։
Ըստ հաղորդագրության` վարչության աշխատակիցներն արձանագրել են, որ ուկրաինական ինքնաթիռը խախտել է ՌԴ պետական սահմանը։
«Ինքնաթիռը չպարզված պատճառներով կործանվել է Բրյանսկի մարզի Բուտովսկ բնակավայրի շրջանում։ Ուկրաինական տարածքում թաքնվելու փորձ արած օդաչուին ձերբակալել է սահմանապահ ջոկատը», – ասվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշում է, որ օտարերկրացու նկատմամբ քննություն է անցկացվում, որի արդյունքով դատավարական որոշում կկայացվի։