Բրազիլիայում տղամարդը մտել է մանկապարտեզ և հարձակվել երեխաների վրա. զոհեր և վիրավորներ կան

Ոստիկանական ավտոմեքենա
25-ամյա տղամարդը զինված է եղել մաչետեով։ Իրավապահները պարզում են` արդյոք նա հանցակիցներ ունեցել է, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Բրազիլիայի հարավում տղամարդը հարձակվել է մանկապարտեզի վրա, 4 երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է G1 կայքը։
«Սանտա Կատարինա նահանգի Բլումենաու քաղաքում գտնվող մանկապարտեզն այսօր առավոտյան հարձակման է ենթարկվել։ Ռազմական ոստիկանության տվյալների համաձայն՝ չորս երեխա է մահացել, ևս չորսը՝ վնասվածքներ ստացել», - գրում է լրատվամիջոցը ։
25-ամյա տղամարդը մաչետեով մտել է մասնավոր մանկապարտեզ, հարձակվել երեխաների վրա, ապա հանձնվել ոստիկանությանը։
Իրավապահները պարզում են` արդյոք նա հանցակիցներ ունեցել է, թե ոչ։
Հիշեցնենք` ավելի քան մեկ շաբաթ առաջ Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում 13 տարեկան աշակերտը հարձակվել էր ուսուցիչների վրա, նրանցից մեկը մահացել էր:
Բախումներ Ալ-Աքսա մզկիթում, տուժել են տասնյակ պաղեստինցիներ. տեսանյութ