Բելառուսը Լեհաստանի սահմանին ՀՕՊ և ռազմօդային ուժերի զորավարժություններ կանցկացնի

Հայաստանում «Համագործակցության մարտիկ-2018» միջազգային մրցույթը. Բելոռուսի ներկայացուցիչը. Արխիվային լուսանկար
Զորավարժության շրջանակներում դիվիզիոնի հրամանատարությունը պետք է որոշում կայացնի տեղաշարժվելու և դեպի նոր դիրքային շրջան ուղևորվելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Բելառուսը պատրաստվում է Լեհաստանի սահմանին ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի զենիթահրթիռային գնդի ստորաբաժանման մարտավարական զորավարժություն անցկացնել։ Այն լինելու է «Բրեստ» զորավարժարանում։ Տեղեկությունը հայտնում է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Ըստ նախատեսված պլանի` 2023 թվականի ապրիլի 5-7-ը «Բրեստ» զորավարժարանում մարտավարական զորավարժություն կանցկացվի ռազմաօդային ուժերի զենիթահրթիռային գնդի և ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներից մեկի հետ»,– ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զորավարժության շրջանակներում դիվիզիոնի հրամանատարությունը պետք է որոշում կայացնի տեղափոխվել և ուղևորվել դեպի նոր դիրքային շրջան, դիվիզիոնը տեղակայել մարտական կարգերում և անցնել մարտական հերթապահության: Բելառուսի ՊՆ-ից հայտնել են նաև, որ խնդիրները պետք է լուծվեն մշտական ակտիվ ռադիոէլեկտրոնային միջամտության, դիվերսիոն-հետախուզական խմբերի ազդեցության և ԱԹՍ–ների կիրառման պայմաններում։