Բայդենը հոկտեմբերին կհանդիպի Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարների հետ. ԶԼՄ

Ջո Բայդեն
ԵՄ–ԱՄՆ գագաթնաժողովի անցկացումը կարող է ազդել Չինաստանի հետ ԵՄ–ի հաջորդ գագաթնաժողովի ամսաթվի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հանդիպումը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերին։ Տեղեկությունը հայտնում է «Politico»–ն` հղում անելով ԵՄ պաշտոնյաներին։
Հոկտեմբերին նախանշված հավանական օրը համընկնում է ԵՄ–ի և ԱՄՆ–ի միջև պողպատե և ալյումինե արտադրանքի տուրքերի վերաբերյալ որոշում կայացնելու վերջնաժամկետի հետ։
Ըստ պարբերականի` հոկտեմբերին ԵՄ–ԱՄՆ գագաթնաժողովի անցկացումը կարող է ազդել Չինաստանի հետ ԵՄ–ի հաջորդ գագաթնաժողովի ամսաթվի վրա, որն ավելի վաղ նախատեսվում էր անցկացնել հունվարին, սակայն ԵՀ–ում պնդում են, որ այն չի կարող անցկացվել ԵՄ–ի ղեկավարության հետ Բայդենի հանդիպումից շուտ։
Բայդենը բյուջեից 37,7 մլրդ դոլար է խնդրել 2024 թվականին միջուկային զսպմանն աջակցելու համար