Ավտովթար Աշտարակ-Կարբի ճանապարհին. կա զոհ

Ավտովթար Աշտարակ-Կարբի ճանապարհին
Բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, որի հետևանքով մեկ մարդ մահացել է ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Մասնավորապես, այսօր ժամը 11:13-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Iveco» մակնիշի բեռնատարը։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը: