Արոնյանը հաղթեց Արտեմիևին. նա կխաղա Կարլսենի հետ

Լևոն Արոնյան
Հիմնական փուլի եզրափակիչում մրցում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. Արագ շախմատի «Chessable Masters» առցանց մրցաշարի խրախուսական փուլի կիսաեզրափակիչում ԱՄՆ-ն ներկայացնող Լևոն Արոնյանը «արմագեդոն» պարտիայի արդյունքում պարտության մատնեց ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևին:
Արոնյանը «մեծ եզրափակիչի» ուղեգրի համար ապրիլի 6-ին պետք է մրցի աշխարհի բացարձակ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։ Ի դեպ, վերջինս պարտության է մատնել ամերիկացի Ուեսլի Սոյին։
Հիմնական փուլի եզրափակիչում մրցում են ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան։
Եվրոպական 3-րդ խաղեր. Հայաստանից առայժմ 5 մարզիկի մասնակցություն է հաստատվել