ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը տեղի կունենա Ուզբեկստանում

ԱՊՀ երկրների դրոշներ
Նախարարները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ԱՊՀ երկրների արտգործնախարարների նիստը տեղի կունենա Ուզբեկստանում ապրիլի 14-ին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Ապրիլի 14-ին ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին, որը տեղի կունենա Սամարղանդում», - ասել է Զախարովան։
Հանդիպման ընթացքում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային, միջազգային հրատապ թեմաների շուրջ, կքննարկեն համագործակցության ձևաչափում բազմակողմ համագործակցության հեռանկարային ուղղությունները:
Նրանք նաև կամփոփեն ԱԳՆ–ների` 2022 թվականի փոխգործակցության արդյունքները։
Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գործադիր կառույցների ղեկավարների հետ
Զախարովայի խոսքով՝ հատուկ ուշադրություն է դարձվելու միջազգային անվտանգության հարցերին, ինչպես նաև իրավապահ, մշակութային-հումանիտար և կրթական ոլորտներում կապերի ամրապնդմանը:
ԱՊՀ-ում դիտորդի և գործընկերոջ ինստիտուտների մասին փաստաթղթեր են մշակվում