UWW–ն թույլ է տվել ՌԴ–ի և Բելառուսի պատանի ըմբիշներին մասնակցել միջազգային մրցումներին

Ըմբիշներ
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան չի ստուգի Ռուսաստանի և Բելառուսի պատանեկան հավաքականների (Մ15 և Մ17) մարզիկների կապը ռազմական կազմակերպությունների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) թույլատրել է Ռուսաստանի և Բելառուսի պատանի ըմբիշներին միջազգային պաշտոնական մրցումներին մասնակցել առանց որևէ պայմանի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Մեծահասակների ճակատագիրը կորոշվի վաղը ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի հանձնաժողովի նիստում։
«Միջազգային օլիմպիական կոմիտեի առաջարկությունները կմշակվեն, ինտենսիվ քննարկումներ կլինեն։ Մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք»,– ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։
Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան չի ստուգի Ռուսաստանի և Բելառուսի պատանեկան հավաքականների (Մ15 և Մ17) մարզիկների կապը ռազմական կազմակերպությունների հետ։
Ֆեդերացիան նաև որոշել է ապահովել անվտանգության լրացուցիչ միջոցառումներ մրցումներում։
ՄՕԿ-ի ղեկավարը խրախուսել է չեզոք կարգավիճակով ՌԴ մարզիկների մասնակցությունը մրցաշարերին