Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Արխիվային լուսանկար
Երկրաշարժը նույն նահանգում է, որտեղ տեղի էր ունեցել փետրվարի ավերիչ երկրաշարժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել Է երկրի տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունը (AFAD), փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«3,9 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 06։19 - ին Գյոքսուն շրջանում», - հայտնել Է գերատեսչությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է 7 կմ խորության վրա:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ նահանգում երկրաշարժ էր տեղի ունեցել, որն ավերածությունների էր հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ էր գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 10-11 բալ:
Թուրքիայում երկրաշարժերի զոհ է դարձել ավելի քան 50 հազար մարդ։