Թեժ քննարկումից հետո ՄԻՊ պաշտպանի պաշտոնում հաստատվեց Անահիտ Մանասյանի թեկնածությունը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Էդգար Ղազարյանի թեկնածությանը կողմ քվեարկեց միայն Թագուհի Թովմասյանը։
Sputnik
ՀՀ ՄԻ պաշտպանի թեկնածուն կլինի ՔՊ–ի կողմից առաջադրված Անահիտ Մանասյանը։ Նման որոշում կայացվեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում։
Մանասյանի օգտին քվեարկեց հանձնաժողովի չորս անդամ։
Նշենք, որ ընդդիմությունն առաջադրել էր Էդգար Ղազարյանի թեկնածությունը, որին կողմ քվեարկեց միայն մեկը` հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։