Ռուստամ Բադասյանը փոխգործակցությունն ընդլայնելու հարցեր է քննարկել Վրաստանի դեսպանի հետ

Ռուստամ Բադասյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին
Հանդիպմանը կարևորվել են տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների միջև և հարկային ու մաքսային ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ու Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գեորգի Շարվաշիձեն փոխգործակցությունն ընդլայնելու հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունը։
«ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորված արդյունավետ փոխհամագործակցությունն ավելի կընդլայնվի և կնպաստի հայ-վրացական փոխհարաբերությունների հետագա զարգացմանը»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպմանը կարևորվել են տնտեսական կապերի ընդլայնումը երկու երկրների միջև և հարկային ու մաքսային ոլորտներում առկա ներուժի լիարժեք իրացմանն ուղղված նախաձեռնությունները:
Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև արդյունավետ աշխատանքային հարաբերությունները և համատեղ ջանքերը` միտված հայ-վրացական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը։
Երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու գործուն քայլերը՝ հետագա փոխգործակցությունն ընդլայնելու և ձեռքբերված պայմանավորվածությունները կենսագործելու ուղղությամբ:
Վրաստանի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել և հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ ի նպաստ հայ-վրացական կապերի ամրապնդմանը:
Հիշեցնենք` Շարվաշիձեն դեսպան է նշանակվել այս տարվա հունվարին։ Վրաստանի դեսպանի պաշտոնը մեկուկես տարի թափուր էր։
Դեսպանի նշանակումը նոր շունչ կհաղորդի հայ-վրացական համագործակցությանը. Արմեն Գրիգորյան