Ռումինիայի Պատգամավորների պալատում կայացել է հայազգի Հակոբ Զատիկին նվիրված միջոցառում

Ռումինիայի Պատգամավորների պալատում կայացել է հայազգի Հակոբ Զատիկին նվիրված միջոցառում
Արարատ Միրզոյանը, որը գտնվում է Բուխարեստում, նույնպես ներկա է եղել այդ ցուցահանդեսին, իսկ դրանից առաջ էլ հանդիպել է Պատգամավորների պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ռումինայի Պատգամավորների պալատում, որտեղ հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և պալատի փոխնախագահ Վասիլ Դանիել Սուչիուն, կայացել է այդ երկրում հայտնի գործիչ, ազգությամբ հայ գեներալ Հակոբ Զատիկին (Յաբոբ Զադիկ) նվիրված ցուցահանդեսի բացումը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Ռումինիայի Պատգամավորների պալատում կայացել է հայազգի Հակոբ Զատիկին նվիրված միջոցառում
«Միջոցառման ընթացքում ելույթով հանդես են եկել Ռումինիայի խորհրդարանի պատգամավոր, ազգային փոքրամասնությունների խմբի նախագահ Վարուժան Փամբուկչյանը և Ռումինիայի գրողների միության առաջին փոխնախագահ, Ռումինիայի հայերի միության նախագահ Վարուժան Ոսկանյանը: Ընդգծվել է տարբեր ժամանակահատվածներում Ռումինիայի հասարակական-քաղաքական, գիտակրթական ու մշակութային կյանքում ռումինահայ համայնքի ներկայացուցիչների ներդրումը։ Դրա վառ օրինակներից է Ռումինիայի և այլ երկրների բարձր գնահատանքին արժանացած գեներալ Հակոբ Զատիկի գործունեությունը»,– ասված է հաղորդագրությունում։
1 / 2

Ռումինիայի Պատգամավորների պալատում կայացել է հայազգի Հակոբ Զատիկին նվիրված միջոցառում

2 / 2

Ռումինիայի Պատգամավորների պալատում կայացել է հայազգի Հակոբ Զատիկին նվիրված միջոցառում

Պատգամավորների պալատում տեղի ունեցած հանդիպմանն էլ քննարկվել է 2 երկրի միջև խորհրդարանական կապերի ակտիվացման, պարբերական փոխայցելությունների կազմակերպման հարցեր: Երկուստեք ընդգծվել է ժողովուրդների միջև պատմական ու մշակութային ընդհանրությունների և առկա ներուժի հիման վրա Հայաստանի և Ռումինիայի միջև փոխգործակցության զարգացման կարևորությունը:
Նշենք, որ Արարատ Միրզոյանը Ռումինայում է ապրիլի 3-4-ը։ Նա այնտեղ է աշխատանքային այցի շրջանակներում։