Նիդեռլանդներում ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով շուրջ 30 մարդ է տուժել. կա զոհ

Նիդեռլանդներում ռելսերից գնացքի դուրս գալու հետևանքով շուրջ 30 մարդ է տուժել. կա զոհ
Ավելի վաղ հայտնել էին մի քանի տասնյակ տուժածների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Նիդեռլանդներում ռելսերից ուղևորատար գնացքի դուրս գալու հետևանքով շուրջ 30 մարդ է տուժել, մեկ մարդ մահացել է։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Reuters գործակալությանը։
«Նիդեռլանդների արտակարգ ծառայությունները հայտնել են, որ Նիդեռլանդներում երեքշաբթի առավոտյան շինարարական սարքավորումների հետ բախվելու հետևանքով առնվազն 50 մարդ տեղափոխող գնացքի` ռելսերից դուրս գալու հետևանքով շուրջ 30 մարդ է տուժել, շատերը` բավական լուրջ», – փոխանցում է գործակալությունը։
Ավելի վաղ հայտնել էին, որ փրկարարական բրիգադները դեպքի վայր են ժամանել` Հարավային Հոլանդիա նահանգի Վոորսխոտեն գյուղից քիչ հեռու։ Գնացքների երթևեկությունը Լեյդեն քաղաքի և Հաագայի որոշ շրջանների միջև վթարի պատճառով չեղարկվել է։ Ի սկզբանե գործակալությունը հայտնել էր, որ տեղի է ունեցել բեռնատար և ուղևորատար գնացքների բախում, այնուհետև տեղեկությունը ճշգրտվել է։