Ելենա Կարաևա, ՌԻԱ Նովոստի
Բուդապեշտն արդեն իսկ ակնարկել է, որ կարող են քննարկել Ուկրաինա «խաղաղապահ ուժեր» ուղարկելու հարցը և նախազգուշացրել, թե ինչի կհանգեցնեն նման գործողությունները։ Իսկ այն, որ ռազմաճակատային գիծը, անկախ նրանից, թե ինչ են խոսում ՆԱՏՕ–ականները, ամեն օր ավելի է մոտենում ԵՄ–ի սահմաններին, գաղտնիք չէ նույնիսկ ամենամիամիտների համար։ Էլ ինչով և ինչպես կարելի է աջակցել «եվրոպական արժեքների համար Ուկրաինայի պայքարին» քննարկման նախօրեին ֆրանսիական Le Monde–ն հայտնել էր, որ ռազմական հատուկ գործողության (ՌՀԳ) գոտում միայն մեկ շաբաթվա ընթացքում ֆրանսիացի երկու վարձկան է զոհվել։ ՌՀԳ–ի մեկնարկից ի վեր նման արդեն տասը դեպք է գրանցվել։
Համեմատության համար` Սահելում ռազմական գործողությունների անցկացման 10 տարիների ընթացքում ֆրանսիական բանակը հիսուն զինծառայող է կորցրել։ Ու այդ թիվը հանրային կարծիքի և իշխանությունների աջակցելու համար չափազանց մեծ դուրս եկավ։ Էլ որքան ֆրանսիական գերեզմաններ կպահանջվի, որպեսզի Ֆրանսիայի (և ողջ հակառուսական կոալիցիայի) կողմից ցուցաբերվող ռազմական օգնությունը աստիճանաբար վերանա։ Կասանդրա լինելու կարիք չկա հասկանալու համար, որ այդ օրն արդեն մոտ է։
Թեթև տանկերը, որոնք Ֆրանսիան ուղարկել է ՌՀԳ–ի գոտի, փորձագետների կարծիքով, գրեթե անօգուտ էին։ Ռուսական այսպիսի բառ կա` распутица, երբ ցեխի և ավազակավի մեջ են խրվում ոչ միայն կոշիկները, այլև այդ նույն տանկերի անիվները։ Իսկ ՆԱՏՕ–ական թրթուրավոր տանկերը դեռ նոր են Ուկրաինա գնում։
Չի ստացվում նաև ավիացիայի հետ։ Ինչպես «Միրաժ», այնպես էլ «Տորնադո» ու «Eurofighter» կործանիչները ստեղծվում էին այլ պայմաններ, այլ լոգիստիկա, այլ որակավորումներ (և՛ թռիչքային, և՛ սպասարկող անձնակազմի) հաշվի առնելով։ Այստեղ էլ համաեվրոպական ՆԱՏՕ–ականները ձախողվեցին։
Հյուսիսատլանտյան «Աքելան» վրիպեց, սխալ գնահատելով և՛ Ռուսաստանին, և՛ նրա բանակի մարտունակությունը, և՛ մեր ժողովրդի մոբիլիզացիոն կարողությունը։ Ոչ միայն ռազմաճակատային գիծ մեկնելով (այդ թվում` կամավոր), այլև մարտիկների մեջքին կանգնելով և նրանց ամեն հարցում օգնելով։
Ո՞վ նմանատիպ իրավիճակում կկանգնի թող որ դեռ ենթադրաբար Ուկրաինա ուղարկվող «ՆԱՏՕ–ի խաղաղապահ զորակազմի» մեջքին (ամեն խոսքում հակասող հասկացություններ են)։ Նրա՞նք, ովքեր զայրացած են ԵՄ–ի ռազմական ծախսերի վերաբերյալ այն ժամանակ, երբ ամեն ինչ անդունդն է գլորվում։ Թե՞ անձամբ Մակրոնը, Միշելը, ֆոն դեր Լյայենը, Բորելն ու Ստոլտենբերգը։
Տիկնանց և պարոնների, հավաքական Արևմուտքի քաղաքական բոմոնդի բրյուսելյան բարձրագույն հավաքը իրականում, իհարկե, բոլորովին այլ հարցերով է մտահոգված։ Ռուսաստանի հետ պրոքսի–առճակատումից ընդամենը մեկ տարի է անցել, իսկ իրենց հզոր տնտեսություններն արդեն ծնկի են եկել։ Մեկ տարի են մեր երկրի հետ անմիջական քաղաքական դիմակայման մեջ` և «բլրի վրա լուսավոր քաղաքի» մասին բոլոր կարգախոսներն ու հռչակագրերը, իրավունքներն ու ազատությունները հօդս են ցնդել։
Գաղափարախոսությունների և արժեքների մեկ տարվա պայքարում աշխարհը (մոլորակային, ընդարձակ, միայն «ոսկե միլիարդով» չսահմանափակված) ընտրեց Ռուսաստանի հետ կամ նրա կողքին լինելու տարբերակը։ Որովհետև քաղաքական բոմոնդի սերուցքի ներկայացուցիչներն իրենց հարմարավետ տներում մոռացել են, որ Երկրի բնակչությունը մի քանի անգամ ավելի է, քան նրանք, ովքեր դարեր շարունակ փորձել են ու մինչ օրս փորձում են կյանքի ու քաղաքական կառուցվածքի իրենց մոդելը փաթաթել այլոց վզին` երևակայելով, որ այն «ունիվերսալ է»։
Եվ այստեղ կրկին վրիպել են առաջադեմ քաղաքացիներն ու «համամարդկային» արժեքների կրողները։ Ճիշտ թիրախին հարվածել չհաջողվեց, բայց նույն սխալը կրկնելը հիանալի ստացվեց։
Որքան դա կտևի, հստակ կանխատեսել հնարավոր չէ, սակայն ձեռքի տակ ունենալով գրեթե բոլոր անհրաժեշտ փաստերը, կարելի է նկատել հետևյալը։
ՆԱՏՕ–ն այսօր ու այժմ, սկզբում գաղտնի և կուլիսներում, փորձելու է դուրս գալ սեփական ձեռքով կերտած ռազմական խառնաշփոթից։ Այն հաղթանակի վերածել հաստատ չի հաջողվի, թող որ գոնե «Բերեզինայից» խուսափեն (Ալեքսանդր I-ի գլխավորած ռուսական զորքերի՝ Փարիզ հաղթական մուտք գործելու մասին է խոսքը, որը տեղի է ունեցել մոտ երկու հարյուր տարի առաջ։ Պատմական համեմատությունը տեղին է)։ Այդ պատճառով, «երբ է պետք սողալով հետ քաշվել» հարցն արդեն արդիական չէ, գլխավոր հարցը դառնում է` «ինչպես սողալով հետ քաշվել»։ Դեմքին պահպանելով ժպիտն ու ամուր սեղմելով ձեռքը պահին համապատասխան PR–ուղեկցմամբ։
Դա է լինելու իրենց մոտ։
Իսկ մեզ մոտ` դրված նպատակներին հանդարտ, չափավոր, մանրակրկիտ և զգույշ հասնելը։ Կոկիկ, բարեկիրթ, հստակ։
Բոլոր ստանձնած պարտավորությունների ու պատասխանատվությունների պահպանմամբ։
Դե ու ավելորդ չի լինի հիշեցնել, որ եվրոպացիները Նապոլեոնի արշավի ժամանակ այրում և սպանում էին իրենց ճանապարհին հանդիպած ցանկացած կենդանի բան։
Իսկ Ֆրանսիայից հեռանալիս ՌԴ ռազմական կորպուսի հրամանատար կոմս Վորոնցովն իր անձնական միջոցներով փոխհատուցեց պարտքերն ու այն վնասները, որոնք հասցրել էին իր զինվորներն ու սպաները Փարիզի բնակիչներին։
Այնպես որ, այսօր էլ եվրոպացիները հետևում են իրենց ավանդույթներին, մենք էլ` մեր։ Ամենից դատելով` կողմերի ճշմարիտ լինելու դատավճիռը պատմությունն արդեն կայացրել է։