Կուրիլյան կղզիներում Էբեկո հրաբուխը մոխիրն արտանետել է 4,5 կմ վեր

Էբեկո հրաբուխը մոխիրն արտանետել է 4,5 կմ վեր
Հրաբուխը կրկին ակտիվացել է 2016 թվականի նոյեմբերի կեսերին։ Հրաբխի համար սահմանվել է ավիացիայի համար վտանգավորության նարնջագույն գունային ծածկագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Էբեկո հրաբխի վրա` Մեծ Կուրիլյան շարքի (Սախալինի մարզ) Պարամուշիր կղզում 4,5 կմ բարձրությամբ մոխրի արտանետում է արձանագրվել։ Այս մասին Telegram–ի իր ալիքում հայտնում է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության դաշնային հետազոտական կենտրոնի Կամչատկայի մասնաճյուղը։
«Մոխրի արտանետման բարձրությունը ծովի մակարդակից շուրջ 4.5 հազար մետր է կազմել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Էբեկոն գտնվում է Պարամուշիրի հյուսիսային հատվածում։ Հրաբխի բարձրությունը 1156 մետր է։
Այն կրկին ակտիվացել է 2016 թվականի նոյեմբերի կեսերին։ Հրաբխի համար սահմանվել է ավիացիայի համար վտանգավորության նարնջագույն գունային ծածկագիր։ Դա նշանակում է, որ հրաբուխը մեծ ակտիվություն է դրսևորում՝ ժայթքման բարձր հավանականությամբ։