ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել, ինչի հետևանքով քաղաքացիական անձ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին։
«Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի 3 բնակիչ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ հավաքելիս են եղել, երբ Գ.Բ.-ն (ծնված 1997 թվականին) պայթել է ականի վրա:
Վերջինս տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն», որտեղ ախտորոշվել է ձախ ոտնաթաթի տրավմատիկ ամպուտացիա:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: