Իրանը վերջին 8 տարում առաջին անգամ դեսպան է նշանակել ԱՄԷ-ում

Իրանի դրոշը
ԱՄԷ-ում Իրանի դեսպանն ավելի վաղ գլխավորել է Ալժիրում, Էրիթրեայում և Սուդանում գտնվող դիվանագիտական ներկայացուցչությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Իրանը վերջին 8 տարվա ընթացքում առաջին անգամ դեսպան է նշանակել Արաբական Միացյալ Էմիրություններում, ԱՄԷ–ում Իրանի դեսպանը կլինի Ռեզա Ամերին։ Տեղեկությունը հայտնում է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ Ամերին նախկինում դեսպան է եղել Ալժիրում, Էրիթրեայում և Սուդանում:
2023 թվականի մարտի 10-ին հայտնի դարձավ, որ Իրանի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները Պեկինում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնագիր են ստորագրել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Կողմերը պայմանավորվել են երկու ամսվա ընթացքում դեսպանատներ և ներկայացուցչություններ բացել:
Սիրիան և Սաուդյան Արաբիան պայմանավորվել են վերաբացել դեսպանատները. ԶԼՄ