Երևանի նախկին քաղաքապետն արդեն նոր պաշտոն ունի

Հրաչյա Սարգսյան
Հրաչյա Սարգսյանը տեղափոխվում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի - Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նոր պաշտոն է ստացել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել վարչապետի խորհրդական նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Հրաչյա Սարգսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք` Երևանի 13-րդ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել մարտի 17–ին։ Նա քաղաքապետ էր ընտրվել Հայկ Մարությանի պաշտոնանկությունից հետո՝ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին։ Մինչ այդ նա զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։