ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն քաղաքացիական ավիացիայի մասնագետներ պատրաստելու գործում։ Համագործակցության մասին համաձայնագիրն այսօր Երևանում ստորագրել են Բելառուսի ավիացիայի պետական ակադեմիան, Հայաստանի պոլիտեխնիկական համալսարանը և Հայաստանի Ավիաուսումնական կենտրոնը։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Կողմերը պայմանավորվել են իրականացնել համատեղ հետազոտություններ և կրթական ծրագրեր ինչպես ուսանողների և ասպիրանտների, այնպես էլ ավիացիոն անձնակազմի համար:
«Համաձայնագրերի ստորագրումը մեկնարկային կետ կդառնա ԵԱՏՄ–ում Հայաստանի և Բելառուսի կրթական կազմակերպությունների միջև համագործակցությունն ակտիվացնելուհամար։ Ավիաշինության համար բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումն առաջնային խնդիր է», - ասել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանը, որը ներկա է եղել համաձայնագրի ստորագրմանը։
Բելառուսի պատվիրակությունն այցելել է նաև Էջմիածնի սարքաշինարարական գործարան, որը Եվրասիական արդյունաբերական ձեռնարկությունների ցանկում է։