ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Գրոսմայստեր Արամ Հակոբյանը «Titled Tuesday» առցանց մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Շախմատիստը վաստակել է 11 հնարավորից 9.5 միավոր և կիսել 1-3-րդ հորիզոնականները։ 3-րդ հորիզոնականը նա զբաղեցրել է լրացուցիչ ցուցանիշներով։
Մրցաշարի հաղթող է դարձել ՌԴ ներկայացուցիչ Դմիտրի Անդրեյկինը, իսկ երկրորդ տեղը գրավել է Լեհաստանի ներկայացուցիչ Յան Քշիշտոֆ Դուդան։