Երևանի կենդանաբանական այգին կտեղափոխվի նոր տարածք

Երևանի կենդանաբանական այգին
Երևանի փոխքաղաքապետը վստահեցրեց, որ նոր կենդանաբանական այգում կենդանիների համար առավել հարմարավետ պայմաններ կստեղծվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Երևանում՝ «Երևան պարկին» հարակից 150 հա տարածքում կկառուցվի նոր կենդանաբանական այգի, որտեղ կլինի կանաչ գոտի և անտառ կտնկվի։
Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Ունենք ծրագիր կենդանաբանական այգին տեղափոխելու` նոր ֆորմատով, կենդանիների համար ավելի լավ պայմաններով »,- ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս կենդանաբանական այգու պայմանները թույլ չեն տալիս որեւէ բան փոխել։ Ավինյանն ընդգծեց, որ կանաչ գոտիներ կլինեն նաև Եռաբլուր զինվորական պանթեոնի տարածքում և Նորքում։
Հիշեցնենք, որ Երևանի կենդանաբանական այգին կառուցվել է 1950 թվականին։ 2019 թվականի սկզբին կենդանաբանական այգին ուներ 125 տեսակի 720 կենդանի։