Ալեն Սիմոնյանը մինչև նիստի ավարտվելը լքել է ՔՊ–ի գրասենյակը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ
ՀՀ վարչապետ Նիկլոլ Փաշինյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը դեռ չավարտված, հեռացել է ՔՊ–ի գրասենյակից։ Տեղեկությունը հայտնում է News.am–ը։
ԱԺ նախագահի գնալուց շուրջ 15 րոպե հետո շենքից դուրս է եկել նաև Նիկոլ Փաշինյանը։
Լրագրողների հարցին, թե ինչ է քննարկվել նիստին, Փաշինյանը չի չպատասխանել։
ԶԼՄ–ներն ավելի վաղ գրել էին, որ նիստում քննարկվելու է Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը:
Հիշեցնենք` ապրիլի 2-ին ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանը և Ասպրամ Կրպեյանը հայտնել էին, որ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: Ալեն Սիմոնյանը, ներկայացնելով դեպքի մանրամասները, ասել է, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։ «Կարող է՝ խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել, կամ իրեն թվացել է, որ նման բան է տեղի ունեցել։ Դա իր կարծիքն է»,– ասել է ԱԺ խոսնակը։
Նա ընդգծել է, որ նման արարքները չեն հանդուրժվելու։
Ալեն Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել Փաշինյանի որդու հայտարարությունը