Ալեն Սիմոնյանը բացատրել է` ինչպես է ստացվել, որ թքել է իրեն դավաճան անվանած քաղաքացու վրա

Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ նման արարքները չեն հանդուրժվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անարձագանք չի թողնելու իրեն ուղղված վիրավորանքները։ Նա այդ մասին հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով սփյուռքահայի երեսին թքելու միջադեպին։
«Որևիցե մեկն ինձ դավաճան ասելու իրավունք չունի։ Առաջին անգամը չէ, որ ես արձագանքում եմ նման արարքներին, հետագայում էլ եմ արձագանքելու։ Որևիցե մեկն իրավունք չունի ինչ-որ մեկին վիրավորելու, էլ չեմ ասում՝ ընտրված իշխանություններին»,– հայտարարեց նա։
Սիմոնյանը ներկայացրեց դեպքի մանրամասները` նշելով, որ տղամարդու ասածին ի պատասխան պարզապես իր կարծիքն է հայտնել, գուցե վերջինիս թվացել է, թե ինքը թքում է նրա վրա։
«Կարող է՝ խոսելու ընթացքում դա այդպես է ընկալել, կամ իրեն թվացել է, որ նման բան է տեղի ունեցել։ Դա իր կարծիքն է»,– ասաց ԱԺ խոսնակը։
Նա հավելեց, որ նման արարքները չեն հանդուրժվելու։
ՔՊ–ն պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը. Տեր–Պետրոսյան
Հիշեցնենք` ապրիլի 2-ին ընդդիմադիր պատգամավորներ Հայկ Մամիջանյանը և Ասպրամ Կրպեյանը հայտնել էին, որ Կասկադում մի երիտասարդ Ալեն Սիմոնյանին դավաճան է անվանել: Սիմոնյանի թիկնապահները բռնել են երիտասարդի ձեռքերը, իսկ նա հայհոյել է երիտասարդին և թքել նրա դեմքին: ԱԺ նախագահը չի հերքել, որ նման միջադեպ է եղել, բայց չի էլ հստակեցրել, թե ինչպես է արձագանքել իրեն դավաճան անվանած երիտասարդին։
Ալեն Սիմոնյանը հրաժարվեց մեկնաբանել Փաշինյանի որդու հայտարարությունը