Ուկրաինայի զինված ուժերի վիրավոր զինծառայողներից 5–ը հայրենադարձվել են. Մոսկալկովա

Տատյանա Մոսկալկովա
Ավելի վաղ ուկրաինական կողմը 5 ծանր վիրավոր զինծառայող էր փոխանցել Ռուսաստանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Ռուսաստանն Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողներից 5–ին փոխանցել է ուկրաինական կողմին։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։
«Մարտի վերջին ուկրաինական կողմը հինգ ծանր վիրավոր զինծառայող էր փոխանցել մեզ։ .. Ուկրաինայի զինված ուժերի հինգ վիրավոր զինծառայողներ այսօր հայրենադարձվել են Ուկրաինա։ Շարունակում ենք աշխատել այդ ուղղությամբ»,- գրել է Մոսկալկովան Telegram–յան ալիքում։
Զելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի զինված ուժերում զինամթերքի պակաս կա
Նա նշել է, որ ՌԴ վերադարձած զինծառայողները բուժում են ստանում։ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարը շուտափույթ ապաքինում է մաղթել նրանց:
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հաստատել է հակահարձակման նախապատրաստումը