Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում բարձրացել է 2 սմ-ով

Լճի մակարդակն անցած տարվա նույն օրվա համեմատ ցածր է 14 սմ-ով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի – Sputnik. Սևանա լճի մակարդակը մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի մամուլի ծառայությունը։
«Սևանա լճի մակարդակնապրիլի 2-ի դրությամբ կազմում է` 1900.32մ, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 14 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 4 սմ-ով»,–ասված է հաղորդագրությունում։
Արփա-Սևան ջրատարով մարտի 27-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.654 մլն. մ³, իսկ հունվարի 1-ից ապրիլի 2-ը ներառյալ՝ 7.965մլն. մ³: